Եգոր Ելիսեև
Եգոր Ելիսեև | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 29, 1952 (71 տարեկան) կամ 1952[1] |
Ծննդավայր | Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող, թարգմանիչ և բանաստեղծ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Պյատիգորսկի պետական լեզվաբանական համալսարան (1970) |
Ժանրեր | պոեզիա |
Անդամակցություն | Ռուսաստանի գրողների միություն |
Եգոր Ալեքսանդրովիչ Ելիսեև (ռուս.՝ Игорь Александрович Елисеев, դեկտեմբերի 29, 1952 կամ 1952[1], Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գրող, թարգմանիչ։ Ռուսաստանի գրողների միության անդամ (1992)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եգոր Ալեքսանդրովիչ Ելիսեևը ծնվել է 1952 թվականին Դոնի Ռոստովում` ծառայողի ընտանիքում։ Սովորել է Ռոստովի № 53 դպրոցում, որտեղ մի շարք առարկաներ դասավանդվել են գերմաներեն։ 1970 թվականին ավարտել է Պյատիգորսկի օտար լեզուների մանկավարժական ինստիտուտը (այժմ` Պյատիգորսկի պետական համալսարան)[2]։ Տամբովի և Ռոստովի մարզերի գյուղերում աշխատել է որպես ուսուցիչ, գիտահետազոտական ինստիտուտում եղել թարգմանիչ, աշխատել է նաև որպես փոսատար, ինժեներ, տեղանքագիր, զբոսաշրջային ակումբի մեթոդիստ, «Մերձազովյան երկրամաս» հրատարակչության գլխավոր խմբագրի տեղակալ։ «Ձեռագիր» ալմանախի գլխավոր խմբագիրն է[3]։
Ստեղծագործական ուղի
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին բանաստեղծությունը տպագրվել է «Ռոստսոլմաշևեց» թերթում 1971 թվականին։ Դրան հաջորդել են Դոնի Ռոստովի, Մագադանի, Ալթայի, Պյատիգորսկի, Դերբենդի, Սուխումիի և այլ քաղաքների թերթերում, «Դոն», «Վեր կաց» (Վորոնեժ), «Пионер йук» (Չեբոքսարի), «Իդել» (Կազան), «Մոսկվա», «Գրական ակնարկ» (Մոսկվա) ամսագրերում ու բազմաթիվ կոլեկտիվ հավաքածուներում հրապարակումները։
1987 թվականին Ռոստիզդատում լույս է տեսել բանաստեղծությունների առաջին գիրքը` «Троектория полёта», 1990 թվականին՝ «Խորամանկ Պետրը» (հարավսլավացի գրող Ջորջի Կատիչայի գրքի թարգմանությունն է), Մոսկվայում լույս է տեսել «Նվիրվածություն» բանաստեղծությունների գիրքը, 1996-1997 թվականներին կրկին Ռոստովում` «Մայրամուտի հետևից գնացողը» և «Սլավոնական ռունագրեր» գրքերը, 2000 թվականին՝ Ռոստովում «Քամի բարձրացավ» բանաստեղծությունների գիրքը, 2001 թվականին՝ «Արևմտյան Կովկասի լեռնանցքները», «Мыс Рока» բանաստեղծությունների ժողովածուն (2005)։ 2004 թվականին հրատարակել է Ինգուշեթիայի ժողովրդական բանաստեղծ Մահոմեդ Վիշերգուրովի բանաստեղծությունների իր թարգմանությունները։
Մասնակցել է Ռուսաստանի գրողների միության կազմակերած Երիտասարդ թարգմանիչների 1-3-րդ համառուսական սեմինարին Մերձմոսկովյան շրջաններում, Յուրմալայում, Պիցունդայում։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վ. Ա. Զակրուտկինի անվան մրցանակ (1998)
- 2000 թվականի մայիսին Մոսկվայում կայացած «Ռուսաստանի անհայտ բանաստեղծները» համառուսական մրցույթի շրջանակներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո կազմակերպված ՊԵՆ ակումբի 67-րդ համաշխարհային կոնգրեսի դափնեկիր
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտրված հրապարակումներ
- Траектория полёта. Стихи. 1987.
- Преданность. Стихи. 1990.
- Идущий путём заката. Стихи. 1996.
- Славянские руны. Книга верлибров. 2000.
- Поднялся ветер. Стихи. 2000.
- Перевалы Западного Кавказа. Стихи. 2001.
- Мыс Рока. Стихи. 2005.
- Хитрый Петр. Пер. югослав. писателя Джорджа Катича. - 1990.
- Книга стихов в переводе народ. поэта И.М. Вышегурова. 2004.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Дон литературный. Писатели России. Шолоховский край. XIX—XXI вв.:справ. изд., Сост. Губанов Г. — Ростов н/Д, 2006. — 512 с. ISBN 5-481-00623-5.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ «Елисеев, Игорь Александрович - Большая биографическая энциклопедия - Энциклопедии & Словари». enc-dic.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Елисеев». enc.biblioclub.ru (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.(չաշխատող հղում)